loading...

Հատապտուղներով թեյը տա՞ք, թե՞ սառը,- Կասկադում հարցնում է մատուցողը` ձեռքը սահեցնելով ցուցանակի եզրին, որի վրա կավիճով գրված է. «Հաղթելու ենք» ու աշխարհը պտտվում, պտտվում, պտտվում է կանգ չառնելու խոստումով

Դիտումներ ` 181

- Մշո սուլթան սուրբ Կարապետ... - Հյուսիսային պողոտայում տատանվում է երգչի խզված ձայնը...
- Հատապտուղներով թեյը տա՞ք, թե՞ սառը,- Կասկադում հարցնում է մատուցողը` ձեռքը սահեցնելով ցուցանակի եզրին, որի վրա կավիճով գրված է. «Հաղթելու ենք»...
- Օֆիսում էսօր մահճակալներ դրեցինք Արցախից եկողների համար,- պատմում է ընկերս...
- Առավոտը ութն անց կես մարդ եմ տարել Եռաբլուր` ինքնահողի,- ասում է խցանումի մեջ ձանձրացող տաքսու վարորդը...
- Էն խաղալիքից եմ ուզում,- թնկթնկում է զբոսայգում վազվզող երեխան, ու աշխարհը պտտվում, պտտվում, պտտվում է կանգ չառնելու խոստումով, ու խելագարվելը դատարկ բան է թվում` լաց լինելու պես հեշտ ու լաց լինելու պես իզուր:
Հովիկ Չարխչյանի էջից

loading...

Փակել